ԵՄ-ՀՀ բանակցությունները վերսկսելու մասին նոր փաստաթուղթ է ստորագրվելու. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին կմասնակցի Ռիգայի ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին: Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, դեռ չկա:
Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե Ս.Սարգսյանի աշխատանքային գրաֆիկը թույլ տա, նա կգնա Ռիգա: Ամեն դեպքում, հրավեր Ս.Սարգսյանին ուղարկվել է:
Թերթի աղբյուրները հայտնում են նաև, որ գագաթաժողովից հետո՝ մայիսի 25-ին, Լատվիայի խորհրդարանում ԱլԳ կոմպոնենտ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվելու են գագաթաժողովի արդյունքները: Սույն քննարկումներին հայ խորհրդարանականներ էլ են մասնակցելու: