Ջ. Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը»։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները։
«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը։ Եվ այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետի խոսքով, համանախագահները շուտով կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով։
«Հավատում եմ, որ թե նախագահ Սարգսյանը, թե նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով այս հակամարտության լուծումը գտնել, որն արդեն չափից ավելի երկար է շարունակվում, չափից ավելի մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենի վերջը դնել»,- ասել է Ջ. Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահի խոսքով, տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան