«Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռևս պատրաստ չէ չվերթները վերսկսելուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռ պատրաստ չէ, որպեսզի մայիսի վերջերին վերսկսի իր չվերթները, ինչպես շաբաթներ առաջ ընկերությունը հայտարարել էր: «Ժողովուրդ»-ի հետ զրուցում ընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը չվերթներ վերսկսելու մասին ասել է. «Մենք դեռ նորություն չունենք, գումարը մի փոքր ուշանում է: Մայիսի վերջին արդեն ֆինանսավորումը կլինի, բայց չվերթները կսկսենք ավելի ուշ, որովհետև մայիսին չենք հասցնի»:
Հիշեցնենք, երբ հոկտեմբերին ավիաընկերությունը դադարեցրեց չվերթները, հայտարարվեց, որ դեկտեմբերի 20-ից ուղևորափոխադրումները կվերսկսեն: Սակայն չվերթները չվերսկսեցին նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարվեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: