Շերիֆը վերադարձել է Հայաստան ու սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից և մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է: Ավելին՝ Հայաստանում նա, որպես ԲՀԿ-ական, սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել:
Գրիգոր Գրիգորյանի կուսակցական գործունեության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գրիգոր Գրիգորյանը ինչպես եղել է ԲՀԿ անդամ, ինչպես եղել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, այնպես էլ շարունակում է մնալ: Նա Վեդիի մեր կառույցի պատասխանատուներից է: Ավելին՝ մեր ամենաակտիվ կուսակցականներից է»:
«Ի դեպ, ժամանակին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գրիգորյանը իրականում մանդատը վայր է դրել, քանի որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նրան նեղացրել է՝ նրա առջև ինչ-ինչ պահանջներ դնելով իսկ վատառողջությունն ընդամենը եղել է քողարկող պատրվակ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան