Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում ստիպված կլինի հրաժարվել նաև Ախթալայի ԼՀԿ-ի կառավարումից. «Ժողովուրդ»
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից: Հիշեցնենք, որ այդ կոմբինատը գտնվում է Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո անցած տարվա սեպտեմբերից, ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա եղբայրը՝ Մարտիկ Հակոբյանը: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Թերթին հայտնի է դարձել, որ ԶՊՄ տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանի ազատվելուց հետո նախագահականում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց մի մասը նաև իրավական բնույթի են եղել, սակայն Սերժ Սարգսյանն արգելել է պաշտոնանկությունից հետո նրան հետապնդել: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ Հակոբյանին թույլ կտան շարունակել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալել:
«Ժողովուրդ»-ը փորձել է այս լուրերի առնչությամբ Մաքսիմ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա, լսելով հարցը, անջատել է հեռախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան