Կնեսեթի խոսնակ. Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ Իսրայելը պետք է վերանայի իր պաշտոնական դիրքորոշումը` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
«Սա անցած դարասկզբին տեղի ունեցած ամենագարշելի և ամենաողբերգական իրադարձություններից մեկն էր: Գաղտնիք չէ, որ Իսրայել պետությունն մինչ այժմ հակասական դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իսրայելի այս կեցվածքը չափազանց անվճռական է, չափազանց զուսպ, ինչը, կարծես թե, նվազեցնում է այս մեծ ողբերգության կարևորությունը»,-ասել է Կնեսեթի խոսնակը` ավելացնելով, որ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ լուռ մնալ:
«Իսրայել պետությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի իր պաշտոնական դիրքորոշումը, քանի որ պատմությունը չի կարող փոխվել»,-նշել է Էդելշտեյնը:
Իսրայելի խորհրդարանի ղեկավարի այս առաջարկն աջակցել են Կնեսեթի մի քանի անդամներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան