111 թանգարան կմասնակցի «Թանգարանների գիշեր» միջոցառմանը
Մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումները ևս կանդրադարնան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի մասնակից թանգարանների թիվը 111-ն է, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները