Էլեկտրոնային փոստը վտանգավոր է առողջության համար
Էլեկտրոնային փոստից կախվածությունը մեծացնում է սթրեսից կախվածությունը: Էլ. փոստի հաճախ օգտագործումը բերում է հիպերտոնիայի, սրտի անբավարարության ու իշեմիկ հիվանդությունների: Նման եզրակացության են եկել Լաֆբորո համալսարանի գիտնականները՝ անցկացրած հետազոտության արդյունքում. գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Մասնագետները խորհուրդ են տալիս չստուգել էլեկտրոնային փոստն առանց անհրաժեշտության: Ներկայիս սարքավորումները, օրինակ սմարթֆոները, հնարավորություն են տալիս մարդկանց մշտապես կապի մեջ լինել: Սակայն դա այնքան էլ լավ բան չէ: Հետազոտության մասնակիցներից շատերը չեն էլ կասկածել, որ իրենք ստրեսային վիճակում են: Դա հայտնի է դարձել միայն ֆիզոլոգիական ցուցանիշները գնահատելուց հետո:
Մասնագետները հիշեցնում են. մշտապես սթրեսի մեջ լինելը վտանգավոր է կյանքի ու բիզնեսի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա