Մահացել է գրող Սերգեյ Գալոյանը
Երևանում 66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է գրող Սերգեյ Գալոյանը: Այդ մասին հայտնել է նրա դուստրը` Լիլիթ Գալոյանը:
Նա հեղինակել է 21 գիրք և գրում էր հիմնականում հայաստանցի տարբեր քրեական հեղինակությունների մասին: Նա հայտարարել էր, որ Հայաստանի գրողների միության անդամ չէ և չի դիմի միությանը անդամագրվելու համար:
«Որովհետև ստեղծագործական որեւէ միություն չպետք է սպասի, որ գրողը, նկարիչը, երգահանը իրեն դիմի: Այդ միությունները իրենք պետք է լավ իմանան իրենց աշխարհում գործող հայտնի մարդկանց և հրավիրեն: Ես մտահոգություն չունեմ, որովհետեւ իմ ընթերցողն ունեմ», -ասել էր Գալոյանը: