Դերասան Յանինը կոմայի մեջ է ընկել
Դերասան Ալեքսեյ Յանինը, որը հայտնի է «Մայրեր-դուստրեր», «Ակումբ» սերիալներից, կոմայի մեջ է ընկել: Մայիսյան տոների ժամանակ դերասանը ինսուլտ է ստացել ու հոսպիտալացվել ծանր վիճակում: Metro-ն տեղեկացնում է, որ բժիշկները որևէ կանխատեսում չեն կարողանում անել: Յանինի կինը` Դարյան, ասել է, որ ամուսնու վիճակը վատացել է մայիսի 6-ին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց տոների պատճառով վիրահատության օրը նշանակել են մայիսի 12-ին: Այդ ընթացքում նրա վիճակը վատթարացել է:
32-ամյա դերասանի կինը պատմել է, որ վերջին ժամանակները Յանինի մոտ լարված աշխատանքային գրաֆիկ է եղել, ինչն էլ հավանաբար վատ է անդրադարձել նրա առողջության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա