
Երվանդ Զախարյանը ո՛չ հեքեց, ո՛չ էլ հաստատեց ՀԷՑ-ի վաճառքի լուրերը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ո՛չ հեքեց, ո՛չ էլ հաստատեց այն լուրը, թե ՀԷՑ-ը վաճառվում է:
«Ես ռեալ որևէ ինֆորմացիա, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ընկերությունը հարյուր տոկոսով վաճառվում է, չունեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երվանդ Զախարյանը՝ հավելելով, որ երբ այդ մասին իմանան, ապա հանրությանը կտեղեկացնեն:
«ՀԷՑ-ը առանձին ընկերություն է և կարող է տարբեր ընկերությունների հետո վաճառքի հետ կապված բանակցություններ վարել»,- նշեց նախարարը և ավելացրեց, որ եթե վաճառքի որոշում կայացվի, ինքը առաջինը կլինի, ով կտեղեկանա վաճառքի մասին:
Նախորդիվ`
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին