
Գրպանահատ 39 համարի երթուղայինում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Կարեն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում փորձել է ուղևորներից մեկի՝ 40-ամյա Արմեն Պ.-ի տաբատի գրպանից գողություն կատարել, սակայն վերջինս նկատել է և գրպանահատը հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արմեն Պ.-ից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: