ՀԲ տնօրենը հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման փորձով
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին և երկրորդ վարկային, ինչպես նաև «Հանրակրթության բարելավման ծրագրի նախապատրաստման» դրամաշնորհային և «Կրթության բարելավում» վարկային ծրագրերին: Ողջունելով հյուրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկն ավարտվել է, երկրորդը` մեկնարկել և անհրաժեշտ է հնարավորինս արագացնել վերջինիս ընթացքը, մասնավորապես, ավագ դպրոցների շինարարական աշխատանքների հետ կապված:
Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել նաև ՀԲ-ի աջակցությամբ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնների գործունեությունը` ընդգծելով, որ այն կոնկրետ ծրագիր է` իր գիտական բովանդակությամբ և մասնավոր հատվածի ներդրումների կարևորության տեսանկյունից:
Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինը, բարձր գնահատելով գիտակրթական ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ հետաքրքված է հանրակրթական ուսումնական հաստատություններում «Շախմատ» առարկայի և 2015-2016 ուսումնական տարվանից հինգ առաջատար դպրոցներում փորձնական նոր ծրագրի` «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման Հայաստանի փորձով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Թեմայի վերաբերյալ կարդացեք՝
Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը (Ուղիղ միացում)
Սերժ Սարգսյան. Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ
Երևանյան համաժողովը կլինի պատմական. Ա. Աշոտյան
Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմքն է. Իլուգի Գունարսոն
«Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա