Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսի հանրապետությունը Բոլոնիայի գործընթացի անդամակցության հայտ է ներկայացրել և առաջարկել է հաստատել հայտը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նորվեգիայի, Շվեդիայի և Հոլանդիայի կրթության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Բելառուսի անդամակցության կապակցությամբ՝ նշելով, որ Բոլոնիայի անդամ պետությունները պետք է գրավոր հավաստիացում ստանան, որ Բելառուսը պատրաստ է անդամակցությանը և ստանձնած պարտավորությունների կատարմանը:
ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը առաջարկել է ընդունել Բելառուսի անդամակցության հայտը՝ պայմանով, որ Բելառուսը կներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ /Բոլոնիայի գործընթացի անդամակցության պարտավորությունների գործողությունների ծրագիր և ժամանակացույց /և ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ակադեմիական ազատությունների վերաբերյալ պարտավորությունների կատարումը կվերահսկվի անդամ պետությունների կողմից: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկն ընդունվել է և Բելառուսը դարձել է Բոլոնիայի գործընթացին անդամակցած 48-րդ պետությունը:
Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով: Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նա խարար Արմեն Աշոտյանը, որպես Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումն ստանձնած նախարար:
Նախորդող հրապարակումներ՝
Բոլոնիայի գործընթացը հաղթահարել է մարտահրավերները. Լատվիայի կրթության նախարար
Բոլոնիայի հռչակագրի ստորագրումից հետո շատ բան է փոխվել. Տիբոր Նավրաչիչ
Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը (Ուղիղ միացում)
Սերժ Սարգսյան. Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ
Երևանյան համաժողովը կլինի պատմական. Ա. Աշոտյան
Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմքն է. Իլուգի ԳունարսոնՀ կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն. Արամ Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները