Դավիթ Շահինյանի և Տիգրան Հարությունյանի հաջողությունը
ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը մեծ հաջողության հասան Իրանի Սովմեսարա քաղաքում անցկացված օփենում: Նրանք 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և, առաջ անցնելով 41 մրցակիցներից, այդ թվում` 8 գրոսմայստերներից և 12 միջազգային վարպետներից, բաժանեցին 1-2-րդ տեղերը: Հայ երիտասարդ շախմատիստները մեկ միավորով առաջ անցան մոտակա մրցակիցներից: Լրացուցիչ ցուցանիշներով Շահինյանին շնորհվեց առաջին, իսկ Հարությունյանին` երկրորդ մրցանակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: