Թանգարանային գիշերվա շրջանակներում ԳԱԿ-ում ցուցադրվելու է Սուրեն Պիպոյանի «Գաղթ» կտավը
Մայիսի 16-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համաշխարհային թանգարանային համայնքի հետ միասին տոնելու է Թանգարանային գիշերը` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00-ն: Panorama.am-ից արվեստի կենտրոնի միջոցառումների համակարգող Մարիա Հովսեփյանը հայտնեց, որ Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի նկարիչ Սուրեն Պիպոյանի «Գաղթ» կտավի ցուցադրության բացումը կենտրոնի «Խանջյան» սրահում: Այցելուները նաև հնարավորություն կունենան վայելելու ընթացիկ ժամանակավոր ցուցադրությունները. «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» Սասունցի Դավիթ պարտեզի սրահում և «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» Արծիվ սրահում: Վերջինների հիման վրա Թանգարանային գիշեր ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվեն նաև երկու կրթական ծրագիր՝ Հայկական կոլաժներ (հիմնված «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության վրա), Հիշողության քարտեզ (հիմնված «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրության վրա)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հանրության համար անվճար բաց կլինի նաև մայիսի 17-ին (10:00-20:00) և մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը (10:00-17:00):
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին: Այս տարի մասնակից թանգարանների թիվը 111-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները