
Իրանը և ԵԱՏՄ-ն քննարկում են ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը
Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը:
«Իրանը ցուցաբերել է նախաձեռնություն, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հույս ունենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, ԱրաՆռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն: