«Genealogy»-ն նվեր է պատրաստել երկրպագուներին
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի և իրենց երկրպագուների համար, տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մայիսի 15-ին, հայաստանյան ժամանակով 17:00-ին (15:00 CET) «Genealogy» խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին:
Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա