Բիբինի զարմիկն աուդիտ է անցկացնում հայաստանյան էլցանցերում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այս օրերին հայաստանյան էլցանցերում համակարգային աուդիտ է անցկացվում, որպեսզի ոչ միայն վերջնականապես հստակեցվի, թե արդյոք համակարգի «ոչ ճիշտ մենեջմենթը, սխալ գնային քաղաքականությունը, չարդարացված մեծ կորուստները, էներգետիկ սխալ բալա՞նսն» են պատճառը, որ կուտակվել է 250 միլիոն դոլարի պարտքը, այլև առաջին հերթին ճշտվի էլցանցերի վաճառքի գինը:
«Աբսուրդն այս ամենում, սակայն, այն է, որ, ինչպես տեղեկացնում են էլցանցերին մոտ կանգնած թերթի աղբյուրները, համակարգն աուդիտի ենթարկողը պարոն Բիբինի՝ էլցանցերի տնօրենի զարմիկն է»,-գրել է թերթը։