Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմքն է. Իլուգի Գունարսոն
«Ինձ համար մեծ պատիվ է երկու օր անցկացնել Երևանում»,-այսօր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում ասաց Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնը:
Նրա խոսքերով, Եվրոպան այսօր բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած և դրանց լուծման ճանապարհը կրթությունն է. «Բոլոնիայի գործընթացը շատ փոփոխություններ է տեսել իր ողջ գոյության ընթացքում: Մենք գիտենք, որ Եվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած՝գործազրկություն երիտասարդների շրջանում, պետական պարտք, ցածր տնտեսական աճ և այլն: Կրթությունը, գիտությունը և գիտելիքը մեր լավագույն հնարավորություններն են, որ կարողանանք ավելացնել տնտեսական աճը»:
Նախարարն ավելացրեց, որ իսլանդերենով «կրթություն» բառը նշանակում է «դառնալ մարդ, մշակել այն, ինչը դարձնում է մարդ արարած»:
«Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմքն է»,-ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ 2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը Երևանից հետո ստանձնելու է Ֆրանսիան:
Նախորդող հրապարակումներ՝
Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը (Ուղիղ միացում)
Սերժ Սարգսյան. Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ
Երևանյան համաժողովը կլինի պատմական. Ա. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում