ԻԼԻՊ-ը սպառնում է Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի Հոմս նահանգի Թադմուր քաղաքի մոտ թեժ մարտեր են մղում կառավարական զորքերի դեմ` սպառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանը:
«Պալմիրան վտանգի տակ է հայտնվել: ԻԼԻՊ-ը գրավել է բանակի բոլոր անցակետերը Ալ-Սուխնայում և Պալմիրայում»,-հայտարարել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքներին մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
Նշենք, որ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում են հայտնվել Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Պալմիրայի հուշարձանները, Բոսրայի հին քաղաքը, Խաչակիրների Կրակ-դե-Շևալյե և Սալահ Ադ-Դին ամրոցները, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում