Արմեն Երիցյանի համար մի քանի միլիոն դոլարը ֆանտաստիկ չափի գումար չի. «Ժողովուրդ»
Մայիսի 17-ին` այս կիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի շուրջ 22 համայնքներում պետք է տեղի ունենա հանրաքվե` նվիրված համայնքների խոշորացմանը: Գյուղացիները «այո» կամ «ոչ» պետք է ասեն իրենց համայնքները ուրիշ` միջինը թվով յոթ այլ համայնքների հետ միավորելու և մեկ համայնք ստեղծելու առաջարկին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր տպավորությամբ գյուղացիները դրական են վերաբերվում ծրագրին: Նշենք, որ համայնքների խոշորացումը, սակայն, ունի նաև ֆինանսական կողմ` միջազգային կառույցները խոստացել են դրա համար դրամաշնորհներ հատկացնել:
Թերթի թղթակիցը փորձել է նախարարից պարզել, թե ինչ չափի դրամաշնորհի մասին է խոսքը, ինչին Երիցյանը պատասխանել է. «Դրանք ինչ-որ ֆանտաստիկ չափի հասնող գումարներ չեն, մի քանի միլիոն դոլար, քանի որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա կտրվածքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան