Պատմաբան. Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցով սկիզբ դրվեց պահանջատիրության
Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսրանի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը թուրքական կառավարությանը, միայն սկիզբն է պահանջատիրության։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
Ըստ նրա, հավանականությունը մեծ է, որ թուրքական դատարանը կմերժի հայցը, այդ դեպքում պետք է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Միաժամանակ նա նշեց, որ Սիսի կալվածքները վերադարձնելու պահանջը տեղավորվում է Համահայկական հռչակագրի տրամաբանության մեջ, ըստ որի ոչ թե սահմանափակվել միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով, այլ նաև առաջ է քաշվելու պահանջատիրության հարցը:
Ասուլիսին ներկա թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն էլ նշեց, որ այս հայցը Թուրքիայի համար մղձավանջային էր, որովհետև նրանք ամենաշատը խուսափում էին հենց փոխհատուցման հետ կապված դատերից: Նա նշեց, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կարող է ձգձգել հայցի քննարկումը: Ըստ թուրքագետի, հայկական կողմը չպետք է սպասի թուրքական դատարանի որոշմանը, զուգահեռ պետք է շարունակի աշխատանքներն այլ հայցերի հետ կապված։ Ա.Իսպիրյանի խոսքով, Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունն ուղղված է ժամանակի ընթացքում մոռացության մատնել կատարած հանցագործությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան