Մաշա Ռասպուտինան խոսել է իր հղիության մասին
Ծննդյան 50-ամյակի կապակցությամբ երգչուհի Մաշա Ռասպուտինան հարցազրույց է տվել ու անկեղծացել անձնական կյանքի մասին դրվագներ հրապարակելով: Նա խոստովանել, է որ իր կարիերայի ծաղկուն փուլում զգացել է, որ խճճվում է ու փրկությունը գտել է հավատի մեջ, սկսել է կիրակի օրերը և եկեղեցական տոներին այցելել եկեղեցի: Հետո անգամ որոշել է եկեղեցում պսակադրվել:
«Լեոնիդ Դերբենյովը ինձ միշտ ասել է` Մաշա, երբ հանդիպես քեզ արժանիին, անպայման պսակվիր նրա հետ: Եվ ես այդպես էլ արեցի` 1999-ին հանդիպեցի Վիկտորին ու առաջին անգամ հասկացա ընտանիքի բերկրանքը», - Дни.ру-ին ասել է Ռասպուտինան:
Նա նաև մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը, որը 2012-ին մեծ աղմուկ էր բարձրացրել: «Ամուսինս` Վիկտորը լրագրողների հետ զրույցում կատակել էր` ասելով, որ ես հղի եմ: Մամուլը կայծակնային արագությամբ տարածեծ այդ տեղեկությունը, որը իրականությանը չէր համապատասխանում: Եթե Աստված կամենա, կծննդաբերեմ: Սուրոգատ մայրությունը` մեծ մեղք է Աստծո առաջ: Մանկատնից երեխա վերցնելը խիստ պատասխանատու է, քանզի դու պետք է դաստիարակես այն երեխային, որը քեզնից չէ: Բայց ես կարծում եմ հերոս են այն մարդիկ, ովքեր չեն վախենում ու ընտանիք են վերցնում այլ երեխաների: Բայց ես դեռ դրան պատրաստ չեմ», -ասել է երգչուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա