Լիտվական «Պոեզիայի գարուն» փառատոնը գալիս է Երևան
Մայիսի 22-ին Հայաստանի գրողների միությունում տեղի կունենա Լիտվայի պոեզիայի երեկո, որի շրջանակում կհնչի լիտվական պոեզիա և հնարավորություն կլինի այն քննարկելու լիտվացի հայտնի բանաստեղծների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպայի օրվա, ինչպես նաև Լիտվայում անցկացվող հեղինակավոր՝ «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում:
«Պոեզիայի գարունը» հանդիսանում է պոեզիայի ամենահին փառատոնը Լիտվայում: Այն առաջին անգամ կազմակերպվել է 1965 թ., Լիտվայի գրողների միության կողմից: Պահպանելով ավանդույթը, փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ մայիսյան վերջին շաբաթվա ընթացքում: Այս տարի լիտվական «Պոեզիայի գարուն» փառատոնը գալիս է Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա