Բոլոնյան գործընթացը միմյանց փորձին ծանոթանալու հնարավորություն է տալիս. Բելառուսի ներկայացուցիչ
«Եթե ուզում ենք առաջ գնալ, պետք է միմյանց փորձին ծանոթանանք, իսկ Բոլոնյան գործընթացը տալիս է այդպիսի հնարավորություն»,- լրագրողների հետ զրուցում ասաց Բելառուսի ներկայացուցիչ Նատալյա Բարանովան, ով մասնակցում էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին:
«Մենք հիմա էլ հպարտանում ենք մեր ֆիզիկոսներով, մաթեմատիկոսներով, աշխարհագրագետներով, որոնք միջազգային օլիմպիադաներից մրցանակներով են վերադառնում»,-նշեց Բելառուսի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Բոլոնիայի գործընթացին միանալը դրական փոփոխությունների հնարավորություն է տալիս:
Անդրադառնալով վերապահումներին Բելառուսի անդամակցության հետ կապված՝ նա նշեց, որ Նորվեգիան ցանկանում էր ևս մեկ անգամ քննարկել հարցը, բայց դա իրենց տեսակետն է. «Նորվեգիան կարծում է, որ մեզ մոտ ուսանողների ակադեմիական ազատությունները բավարար չեն, սակայն մեզ ավելի շատ ֆինանսների հարցն է հետաքրքրում և ուսանողների շարժունակությունը»:
Նրա դիտարկմամբ՝ Բոլոնյան գործընթացը այդ հնարավորությունը տալիս է, որպեսզի բուհերը երկկող համագործակցեն:
Հիշեցնենք, որ 2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը Երանից հետո ստանձնելու է Ֆրանսիան:
Նախորդող հրապարակումներ՝
Բոլոնիայի գործընթացը հաղթահարել է մարտահրավերները. Լատվիայի կրթության նախարար
Բոլոնիայի հռչակագրի ստորագրումից հետո շատ բան է փոխվել. Տիբոր Նավրաչիչ
Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը (Ուղիղ միացում)
Սերժ Սարգսյան. Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ
Երևանյան համաժողովը կլինի պատմական. Ա. Աշոտյան
Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմքն է. Իլուգի ԳունարսոնՀ կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն. Արամ Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա