Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
«Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով թանկացման հայտին, որը ներկայացրել է ՀԷՑ-ը:
Նրա խոսքերով՝ կառույցը ստեղծվել է, որպեսզի կարողանա այդ խնդիրներին մասնագիտական գնահատական տա:
«Համբերեք, դուք այդ պատասխանը կստանաք»,- ասաց Ռ.Նազարյանը:
Դիտարկմանը, թե արդյոք ՀԾԿՀ-ն ծառայում է իր նպատակին, Ռ. Նազարյանն արձագանքեց. «Ժողովուրդին հարցրեք», իսկ երբ լրագրողն ասաց, որ ժողովուրդը դժգոհ է, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ժողովուրդը չի էլ կարող մեր կառույցից գոհ լինել, քանի որ այն այնպիսի կառույց է, որից բոլորը դժգոհ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան