Իսրայելի նոր կառավարությունը երդվել է
Իսրայելի նոր կառավարությունը, որը ձևավորվել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից և խորհրդարանում հավանության է արժանացել նվազագույն մեծամասնությամբ, երդում է տվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ծայրահեղ աջ և ծայրահեղ կրոնական կառավարության օգտին քվերակել է 120 պատգամավորից 61-ը: 59-ը դեմ է քվերակել:
Վարչապետը խորհրդարանում փորձել է ներկայացնել նոր կաբինետը, սակայն նրա ելույթը մի քանի վայրկյան անց ընդհատվել է ընդդիմության ծիծաղի և աղաղակների պատճառով:
Հիշեցնենք, որ Բենիամին Նեթանյահուին հաջողվել էր կոալիցիա ձևավորել մայիսին 7-ին: Նեթանյահուն համաձայնության էր եկել ուլտրաուղղափառ «Թորայի հրեականություն» (Torah Judaism), ՇԱՍ (Shas), «Կուլանու» (Kulanu), աջակողմյան «Հրեական օջախ» կուսակցությունների հետ, իսկ իր նախկին ավանդական դաշնակից Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունհ Իսրայել» կուսակցությունը հրաժարվել էր համագործակցությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան