Շվեդիայում առաջարկում են Հայոց ցեղասպանության մասին նյութերն ընդգրկել դպրոցական դասագրքերում
Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Հանս Լինդեն հայտարարել է, որ իր կուսակցությունը նախաձեռնել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող նյութերը Շվեդիայի դպրոցական դասագրքերում ընդգրկրելու հարցը: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:
Լինդեն նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց մասին տեղեկացնել լայն զանգվածներին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունել էր բանաձև, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան