Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է
«Որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական արժեքներ ունեցող հասարակություններ»,- Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Համաժողովն իր նոր ձևակերպումներով առաջ կմղի բարձրագույն կրթության տեսլականը: Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է, որը որոշիչ դեր է ունեցել և հնարավորություն ընձեռել տարբեր մշակութային ու կրթական աստիճան ունեցող երկրներին կրթական եվրոպական միջավայր ստեղծել, ինչպես նաև կրթական ծրագրերի փոխանակում, ուսանողների փոխշփում»,- նշեց վարչապետը:
Հ. Աբրահամյանի խոսքերով՝ երկրների համագործակցությունը փոխադարձ վստահության հենքի վրա պետք է լինի, ինչն էլ խթան կհանդիսանա տնտեսական ու քաղաքական համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները