ԻԻՀ նախագահի օգնական. Իրանում ոչ մի էթնիկական խումբ մյուսի հանդեպ առավելություն չունի
«Իրանում ոչ մի էթնիկական խումբ մյուսի հանդեպ առավելություն չունի»,-այդ մասին իրանական «Վաթանխահան.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ նախագահի` կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան էթնիկական խմբերի և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ունեցած ելույթի ընթացքում վստահեցրել է, որ նշված խմբերից որևէ մեկին չպետք է առավելություն տրվի, նրանք բոլորն էլ համարվում են իրանցիներ և պետք է աջակցություն ստանան իրանականության հովանոցի ներքո:
Նշենք, որ Իրանում ազգային փոքրամասնություններ չկան. Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն` հայերը, ասորիները, հրեաներն ու զրադաշտականները պաշտոնապես ճանաչված են որպես կրոնական փոքրամասնություններ և օրենքի շրջանակներում ազատորեն կարող են կատարել իրենց կրոնական ծեսերը, ինչպես նաև, համաձայն իրենց դավանած կրոնի` զբաղվել նոտարական գործերով և կրոնագիտական աշխատանքներով։
Իրանահայերի 98-99 տոկոսը Առաքելական Եկեղեցու (շուրջ 100 հազար), իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ են: Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը:
Նախորդող հրապարակումներ`
Իրանի նախագահի օգնական. Օսմանյան Թուրքիան մեղադրվում է միլիոնավոր հայերի ցեղասպանության ենթարկելու մեջ
Իրանի նախագահի օգնական. Իշխանությունները հայերի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել են