Ռուսներն անհանգստացած են ԱՄՆ-ից հայաստանյան կառույցների ֆինանսավորման հանգամանքով. «Իրատես de facto»
Ոչ պաշտոնական մակարդակով Ռուսաստանը փորձում է Հայաստանին ինչ-որ բան հասկացնել: Այս գործն ստանձնել է ռուսական ոչ պաշտոնական լրահոսը, որը վերջին շրջանում քննադատական հոդվածաշարեր է տպագրում, ջանալով կարծիք ձևավորել, թե հայաստանյան նոր սերունդը խիստ արևմտամետ է: Մեղադրանքն ուղղված է առաջին հերթին ռուսներին, քանի որ Հայաստանում ռուսական կառույցները վատ են աշխատում և ԱՄՆ-ի հետ «պայքարում» տանուլ են տալիս: Ավելին, նրանք բացահայտ մեղադրում են հայաստանյան ՀԿ-ներին «գրանտակեր» լինելու մեջ, որոնք շատ ակտիվ ԱՄՆ-ի փողերով են աշխատում: Ռուսները նաև վստահեցնում են, որ Արևմուտքը լուրջ ֆինանսական հոսքեր է ուղղում Հայաստան, որպեսզի մեծացնի իր ներգրավվածությունը և թուլացնի ռուսական ազդեցությունը: Այս մասին գրել է «Իրատես de facto»-ն:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում ռուսները, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունների առջև լուրջ հարց են դնելու` այնպես անել, որ ԱՄՆ-ն այլևս չֆինանսավորի տեղի կառույցները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան