Ուորլիք. Մինսկի խմբի երկրներն աջակցում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներն աջակցում են ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր խորհրդակցություններ են տեղի ունեցել իտալացիների հետ: Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով»,-գրել է Ջ. Ուորլիքը:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ համանախագահները շուտով կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով։
«Հավատում եմ, որ թե նախագահ Սարգսյանը, թե նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով այս հակամարտության լուծումը գտնել, որն արդեն չափից ավելի երկար է շարունակվում, չափից ավելի մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենի վերջը դնել»,- մասնավորապես նշել էր նա:
Նախորդող հրապարակում՝
Ջ. Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում