Լավրով. ԵՄ-ն պետք է աջակցի «Թուրքական հոսքին»
Եթե Եվրամիությունը պատասխանատվությամբ գնահատի էներգետիկ անվտանգության ոլորտում իրադրությանը, ապա պետք է աջակցի «Թուրքական հոսք» նախագծի բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հաղորդում է Ռիա Նովոստին:
«Մենք հետաքրքրություն ենք նկատում Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի և տարածաշրջանի այլ երկրների կողմից: Կարծում եմ, որ այժմ ամենալավ ժամանակն է ուսումնասիրելու բոլոր գործնական կողմերը՝ լոգիստիկ և ֆինանսավորման տեսանկյուններից»,-հայտարարել է Լավրովը՝ սերբ գործընկերոջ հետ բանակցություններից հետո:
«Կարծում եմ՝ եթե Եվրոպական միությունը հիմնավորի իր մոտեցումներն էներգետիկ անվտանգության ապահովման իրավիճակը գնահատելու առումով, ապա Բրյուսելում պետք է աջակցեն այդ բանակցություններին ու իրենց ներդրումն ունենան այդ գաղափարի իրականացման համար»,-շեշտել է Լավրովը: