Աշխարհում 19:41 15/05/2015

Հունաստանի նախկին վարչապետի անկեղծացումն ու թուրք-հունական ուժային հավասարակշռությունը

 Հունաստանի նախկին վարչապետ Կոստաս Սիմիտիսը իր հարցազրույցներից մեկում անկեղծացել և որոշ մանրամասներ է ներկայացրել 1990-ական թվականներին Թուրքիա-Հունաստան ուժային հավասարակշռության ու դիմակայության մասին: Նա նշել է, որ 1996 թ. Իմիա կղզու շուրջ ծագած թուրք-հունական հակասությունների պատճառով պատերազմի մեջ ներքաշվելու մեծ հավանականությանը զուգահեռ հունական կողմը սպառազինման ծրագրեր սկսեց, քանի որ իր ներուժով զիջում էր հունական բանակը թուրքականին: Ի դեպ, Հունաստանի նախկին վարչապետի այդ անկեղծացումները մի տեսակ ոգևորություն են առաջացրել թուրքական մամուլում` ի ցույց դնելով թուրքական ուժային առավելությունները:

Այդ ճգնաժամն ու պատերազմի մեջ ներքաշվելու վտանգն էր, որ ստիպեց Հունաստանի իշխանություններին սպառազինման մեծ ծրագրեր սկսել` փորձելով վերականգնել ուժային հավասարակշռությունը Թուրքիայի հետ: Կ. Սիմիտիսն անկեղծացել է, որ այդ շրջանում Հունաստանն էականորեն զիջում էր Թուրքիային, ուստի կառավարությունը նոր սպառազինության ձեռքբերման ու համալրման որոշում կայացրեց, ինչն ազդեց հունական կողմի շարունակական սպառազինման միտումների վրա: Այդ շրջանում էր, որ հունական կառավարությունը 60 միավոր F-16, 15 միավոր ֆրանսիական Mirage և այլ տեխնիկայի ձեռքբերման որոշում կայացրեց: Էականորեն հունական օդուժի դիրքերը բարելավվեցին:

Եվ իրականում 1980-ականներից սկսած և հատկապես 1990-ականներին լայն թափ ստացած սպառազինման տեմպերը խոխել էին ուժային հավասարակշռությունը հօգոտ Թուրքիայի:

1990-ական թվականների սկզբներից Թուրքիայի պաշտպանական ծախսերն զգալիորեն ավելացան և գերազանցեցին հունականին, իսկ 90-ականների կեսերին կազմեցին Հունաստանի ծախսերի գրեթե կրկնակին: 1996 թ. թուրքական պաշտպանական ծախսերը կազմեցին մոտ 10 մլրդ, իսկ հունականը` 5.7 մլրդ ԱՄՆ դոլար: Արդեն 1990-ական թթ. կեսերին թուրքական բանակն զգալի առավելություն ձեռք բերեց հունականի նկատմամբ: Բացի բանակի թվաքանակը, որը միշտ զգալիորեն գերազանցել է հունական բանակին, բարձրացավ նաև թուրքական բանակի սպառազինման մակարդակը` հատկապես ռազմաօդային ու ռազմածովային ուժերում: Հաշվի առնելով ուժային այդ փոփոխությունը` 1996 թ. Հունաստանի վարչապետ Կ. Սիմիտիսը հայտարարեց հունական զինված ուժերի սպառազինման 5-ամյա ծրագրի մասին` շուրջ 17 մլրդ դոլար գումարի չափով: Այս համատեքստում նշենք, որ Թուրքիան և Հունաստանը հատկապես 90-ական թթ. սկսած ունեին ռազմական ծախսերի ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում ՀՆԱ-ի համամասնությամբ, ինչը շարունակվեց նաև հետագա տարիներին: Դա պայմանավորված էր ինչպես փոխադարձ անվտանգության մարտահրավերների ընկալմամբ, այնպես էլ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու ռիսկայնությամբ: 1999 թ. Հունաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4.8 %-ը, իսկ Թուրքիայինը` 4.2 %-ը, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետություններում միջին ցուցանիշը կազմում էր 2.4 %: 2003-2004 թթ. Հունաստանի ռազմական ծախսերը կազմել են երկրի ՀՆԱ-ի մոտ 4.1 %-ը (6.5 մլրդ դոլար), իսկ Թուրքիայինը`համապատասխանաբար 4.9 %-ը (9.2 մլրդ դոլար): 2015 թ. տվյալներով Թուրքիայի ռազմական բյուջեն կազմել է շուրջ 11 մլրդ, Հունաստանինը` 3.7 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, Հունաստանի ռազմական բյուջեի միայն 20 տոկոսն է բաժին հասնում սպառազինության ձեռքբերմանը: Թուրքիայում վերջին տարիներին սպառազինության համար միայն ռազմական բյուջեից հատկացումները կազմում են 3-3.5 մլրդ ԱՄՆ դոլար:

1995 թ. ամռանը Էգեյան ու Մարմարա ծովերում թուրքական կողմն անցկացրեց «Efes-95» անունը կրող լայնամասշտաբ ծովային ու օդային զորավարժություններ: Հունաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները ծայրաստիճան սրվեցին հատկապես 1996 թ. Էգեյան ծովի Իմիա կղզու պատկանելության խնդրի ու նույն թվականին հունական կործանիչի կողմից Էգեյան ծովում խոցված թուրքական F-16 կործանիչի պատճառով: 1997 թ. Թուրքիայի ՌԾՈՒ-ի հրամանատար Գ. Էրքայան հայտարարեց, որ Հունաստանի կողմից Էգեյան ծովում իր ջրային սահմանների հեռավորությունը 12 մղոն տարածելու պարագայում «Թուրքիան վճռականորեն կքննարկի թուրքական տարածքին մոտ որոշ հունական կղզիներ գրավելու մասին»:

Միևնույն ժամանակ սպառազինման ծրագրեր սկսեց նաև Կիպրոսի հանրապետությունը: Կիպրոսի Հանրապետության սպառազինման միտումներն ու Հունաստանի հետ պաշտպանական պակտի ստորագրումը, Հունաստանի և Սիրիայի միջև ռազմական համաձայնագրի կնքումը, Հայաստանի ու Իրանի հետ համագործակցության զարգացումը լուրջ անհանգստություն առաջացրին Թուրքիայում: Անկարայի համար խիստ մտահոգիչ դարձավ հատկապես 1997 թ. Կիպրոսի կողմից ռուսական S-300 ՀՕՊ համալիրների ու դրան հաջորդած Tor-M1 զենիթահրթիռային համալիների ձեռքբերումը:

Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին տարիներին ուժային հավասարակշռությունը կրկին փոխվում է ի վնաս Հունաստանի:

Թուրքիայի պաշտպանական բյուջեն գրեթե հունականի եռապատիկն է` մոտ 11 մլրդ ԱՄՆ դոլար: Թուրքիայի ռազմական արդիականացման ու սպառազինման միտումները ևս գերազանցում են Հունաստանին: Ֆինանսատնտեսական ճգնաժամում հայտնված Հունաստանը, թեև զգալի միջոցներ է հատկացնում ռազմական ոլորտին, այնուամենայնիվ, էականորեն զիջում է թուրքական կողմի իրականացվող ծախսերին ու սպառազինության արդիականացման ծավալներին` նաև որակական առումով:

Ի դեպ, էականորեն նվազել և սահմանափակվել են հունական բանակի արդիականացման ծրագրերը: Չնայած պետք է փաստել, որ Հունաստանը հատկապես իր ռազմաօդային ուժերով (թե քանակով, թե մարտունակությամբ) դեռևս պահպանում է հավասարակշռությունը: Այդուհանդերձ, ուժային հավասարակշռության առումով ներկա միտումները հելլենական երկրի օգտին չեն:

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}