Գիշերը բաց երկնքի տակ անցկացրած նաիրիտցիներին ոչ ոք դեռ չի մոտեցել (Լուսանկարներ)
Նաիրիտցիները գիշերն անցկացրել են կառավարության շենքի դիմաց՝ անձրևի ու բաց երկնքի տակ: Գետնին գորգ են փռել, տեղավորվել՝ ով ոնց կարողացել է: Կառավարությունից որևէ մեկը դուրս չի եկել ու չի զրուցել երեկվանից նստացույց անող քաղաքացիներին:
«Անամոթի նման, քթներիցս բռնած ման են տալիս, դա է մեր կառավարությունը, ոչ ոք դուրս չի եկել, օրենսգրքով է սահմանված մեր աշխատավարձ ստանալու իրավունքը, ինչի՞ չեն տալիս: Եղեռնի տարելից են նշում, բայց եղեռնը ըստեղ է: Մարդիկ անձրևի տակ են գիշերն անցկացրել, իսկ Զախարյանը բեմականորեն խոսում է, մեկը հարցնի՝ թե քո աշխատավարձը ինչքա՞ն է»,-զայրացան նաիրիտցիները:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիներն ակցիաներից անցնում են նստացույցի
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի պատասխանը կլինի երկու օրից
Նաիրիտցիները դիմում են Մարդու իրավունքների պաշտպանին
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիներին որևէ հույս չի տվել
Երվանդ Զախարյանն ընդունելու է նաիրիտցիներին
«Եթե նախարարի վերադառնալուց հետո մեզ նորից չընդունեն, դա կդիտվի արհամարհելու միտում». Նաիրիտցիներ
Նաիրիտցիները հույսները չեն կորցնում
Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են ակցիաները
«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս