Կոմանդոսը «Մայր Հայաստան» թանգարանին նվիրեց Շուշիի ազատագրման քարտեզը (լուսանկարներ, տեսանյութ)
Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր Թադևոսյանը այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին նվիրեց Շուշիի ազատագրման ռազմական գործողության քարտեզ, որը իր ստորագրությամբ հաստատել էր ԼՂՀ այն ժամանակվա պաշտպանության կոմիտեի նախագահ, ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ այդ քարտեզի վրա աշխատել են իրենց հարյուրավոր մարտական ընկերների հետ միասին: Կոմանդոսի փոխանցմամբ՝ հենց քարտեզն է մեծապես օգնել ռազմական գործողությունների կազմակերպման և փայլուն ավարտման հարցում:
«Մենք 3000 հոգի ունեինք, թշնամին 2500, ռազմական գիծը 45 կիլոմետր էր: Մեզ պետք էր 7500 հոգի: Մենք չունեինք այնքան զինամթերք, ինչքան հարկավոր էր: Ռազմական խորամանկության դիմեցինք: Թշնամին կարծեց, թե մենք Քյոսալարն ենք ազատագրելու, քանի որ մի խումբ ուղարկել էինք հենց այդ ուղղությամբ: Նրանք էլ գիտեին, որ մենք այդքան զինամթերք չունենք ու դժվար կլինի Շուշիի վրա հարձակումը: Մեր զորքը պատրաստ էր, մեր հրամանատարները լավ գիտեին թշնամու դիրքերը ու որ կողմից կարող են շրջապատել նրան: Նրանք այդպես էլ արեցին ու հասանք հաջողության, մայիսի 9-ին Շուշին ազատագրվեց»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին