Չինաստանը և Հնդկաստանը 22 մլրդ դոլար արժողությամբ տնտեսական համաձայնագրեր են կնքել
Չինաստանը և Հնդկաստանը 22 մլրդ դոլար արժողությամբ տնտեսական համաձայնագրեր են կնքել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Համաձայնագրերը կնքվել են Իրանի վարչապետ Նարենդրի Մոդիի՝ Չինաստան կատարած այցի շրջանակներում:
Ստորագրված 24 փաստաթղթերը ներառում են ֆինանսների, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, այլընտրանքային էներգետիկայի և արդյունաբերական գոտիների ստեղծման ոլորտներ:
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ներդրումային ծրագրերի զարգացման հնարավորությունները: