Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին մահապատժի դատապարտվեց
Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ, իսլամիստ Մուհամեդ Մուրսին դատապարտել է մահապատժի: Դատավճիռը փոխանցվել է Եգիպտոսի գլխավոր մուֆթիին, ով էլ վերջնական վճիռը կկայացնի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մուրսին նման դատավճռի է արժանացել օտար պետություններին լրտեսելու, ինչպես նաև 2011 թվականի հունվարին բանտից փախուստի դիմելու համար: Ավելի վաղ այլ մեղադրանքներով մահապատժի էին դատապարտվել «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիան և առանցքային ղեկավարներից Սաադ Ալ-Հուսեյնին:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Մուրսին Եգիպտոսի նախագահի պաշտոնը վարեց շատ կարճ ժամանակով՝ 2012 թվականի հունիսի 30-ից մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը, երբ զինվորականները տապալեցին նրա իշխանությունը: Մուհամեդ Մուրսին ձերբակալվեց հուլիսի 26-ին՝ լրտեսության ու պետական դավաճանության, 2011 թվականի սկզբին հակակառավարական ցույցերի ժամանակ բանտից փախուստի դիմելու, ինչպես նաև ծայրահեղական «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով: Մուրսին այս տարվա ապրիլին 20 տարվա ազատազրկման դատապարտվեց 2012 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանությունների և կտտանքների գործով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան