Տարվա ձեռքբերումները` ստեղծվել են թանգարանային հուշարձանների, գորգերի, հայկական մամուլի շտեմարաններ
Ընթացիկ տարվա կարևորագույն ձեռքբերումներից հենց այս թանգարանի ստեղծումն է: Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները:
«Ընթացիկ տարում Հայաստանը գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այստեղ մշակույթը շատ մեծ դեր ունի: Այս տարի կարելի է ասել նախարարության աշխատանքները կրկնապատկվեցին»,-նշեց նախարարը:
Անդրադառնալով մշակությաին քաղաքականույթանը Հ. Պողոսյանն առանձնացրեց օրենսդրական դաշտը. «Անցած տարի ԱԺ-ում ներկայացվեց թանգարնների մասին օրենքը, այժմ էլ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակվում է կինոյի մասին օրենքը, որը կներկայացվի կառավարությանը»:
Նրա խոսքերով, տարվա ձեռքբերումները թանգարանային հուշարձանների, գորգերի, հայկական մամուլի և հայ գրքի շտեմարանների ստեղծումն էր:
«Որպես սրա շարունակություն այս տարի որդեգրել ենք երեք ուղղություն՝ մշակութային արժեքների շտեմարանի ստեղծման, հայկական ֆիլմերի և օպերային թատրոնում գտնվող նոտաների թվայնացման աշխատանքները» ,-ասաց մշակույթի նախարարը: