Գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետը պաշտոնանկ է արվել. «Հրապարակ»
Գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին պաշտոնանկ են արել։ «Հրապարակի» տեղեկություններով, նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա։ Նա պաշտոնապես կձևակերպվի ավանդական ձևով՝ սեփական դիմումի համաձայն։ Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, բաժնի դատախազներից մեկն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է։
«Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նրա պաշտոնանկությունը վաղուց էր սպասվում։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին։ Առաջին անգամ ընդգրկվել է մրցույթում հաղթած անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ցուցակը՝ տալով բացասական եզրակացություն։ Ասում են՝ պատճառը հենց Նելլիկ Հարությունյանն է եղել, ով չի բավարարել «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին։ Առաջին մրցույթի ժամանակ Նելլիկ Հարությունյանի պատասխանները թույլ էին, միավորները ցածր, բայց նա ընդգրկվել էր ցուցակում՝ գենդերային հավասարությունն ապահովելու համար։ Հայաստանից ներկայացված ցուցակը մերժելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու պետք է գենդերային ֆոնի վրա բարձր միավորներ հավաքած տղամարդ թեկնածուն իր տեղը զիջի կնոջ։ Սակայն դատախազության բաժնի պետը 2-րդ անգամ ևս մասնակցեց ՄԻԵԴ հայաստանյան մրցույթին, այս անգամ չընդգրկվեց ցուցակում՝ տեղը զիջելով վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին