Հասարակություն 19:09 16/05/2015

«Փաստագրել ենք տվյալներով`Հայկական լեռնաշխարհի այս հատվածը մարդագոյացման կարևորագույն կենտրոն է եղել»

«Ցանկացած հնագիտական ուսումնասիրություն գիտության, աղբյուրագիտության բազան լրացնելու խնդիր ունի: Ինչ գտնվում է, սկզբնաղբյուր է, որի վրա կարելի է գրել պատմություն, մշակույթի պատմություն, միջավայրի փոփոխությունների պատմություն, նաև մարդու կենսագործության ցանկացած ոլորտի մասին տվյալներ է փոխանցում: Երբեմն այդ բացահայտումներն այնքան կարևոր ու բացառիկ են լինում, որ ոչ միայն կոնկրետ տվյալ տարածաշրջանի, այլ ողջ մարդկության, հսկայական տարածքների պատմությունը թարմացնելու, տվյալները լրացնելու համար եզակի նշանակություն ունեն: Հայկական լեռնաշխարհն այս առումով բացառիկ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետսիյանը:

2014 թվականի համար ինստիտուտի արշավախմբերը, ըստ նրա, ուսումնասիրություն են կատարել 34 տարբեր հնավայրում՝ Հայաստանի տարբեր շրջաններում, նաև Արցախի տարածքում՝ Տիգրանակերտում: Այս տարի աշխատանքները դեռ չեն սկսվել:

Պ. Ավետիսյանն ասաց, որ 2014-ից Հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ է կատարում Հրազդանի կիրճ, Նոր Գեղի 1 քարեդարյան հնավայրերում. «Պեղումները շատ կարևոր տվյալներ են հաղորդում Երկիր մոլորակը նախամարդու կողմից բնակեցնելու սկզբունքների և պատկերացումների մասին: Նախկինում պատկերացում է եղել, որ վաղ հոմոսափիենսը (վաղ բանական մարդ) ձևավորվել է Աֆրիկայի տարածքում, այնտեղից տարածվել Երկիր մոլորակի այլ հատվածներ: Խոսքը վերաբերում է 300 հազար տարի վաղեմության իրողություններին: Նոր Գեղ 1 հնավայրի պեղումները ցույց տվեցին, որ հնարավոր է վաղ հոմոսափիենսը ձևավորված լինի ոչ միայն Աֆրիկայում, նաև Երկիր մոլորակի այլ հատվածներում, հատկապես Հայաստանի տարածքում, ինչից հետևում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածը մարդագոյացման կարևորագույն կենտրոն է եղել: Դա մենք փաստագրել ենք տվյալներով: Մեր գտած նյութերը ցույց են տալիս, որ այդ էակները, որ ապրել են այստեղ, Աֆրիկայից չեն եկել: Սա համաշխարհային գիտության մեջ նոր խոսք է: Ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են հեղինակավոր ամսագրում ու տարածվել ողջ աշխարհով մեկ: Շատ լուրջ ձեռքբերում է ու լուրջ հետևություն, վերլուծություն. ոչ միայն Հայաստանի, Հայկական լեռնաշխարհում, այս տարածաշրջանում հնագույն մարդու, մարդանմաների մասին տեղեկություններ է տալիս, այլ Երկիր մոլորակի բնակեցման համակարգի եղած պատերացումների մեջ նոր շտրիխներ է ավելացնում»:

Նրա ներկայացմամբ, 2014 թվականին պեղումներ են իրականացրել Արարատյան դաշտավայրում գտնվող Մասիս բլուր և Ակնաշեն բնակավայրերում, որոնք թվագրվում են Ք.Ա. 6-րդ հազարամյակի 1-ին կեսով: Այդ հուշարձանները տվյալներ են տալիս վաղ երկրագործական հասարակությունների մասին: Պ. Ավետիսյանի գնահատմամբ, երկրագործության ձևավորման, քաղաքակրթության սաղմնավորման վաղագույն փուլերի մասին բացառիկ տվյալներ տվող հուշարձաններ են, կարևոր են ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլ նաև ընդհանրապես Առաջավոր Ասիայի հնագույն պատմության վերականգնամ համար: Այս հուշարձանների տվյալները բացառիկ նշանակություն ունեն հասկանալու համար, թե քաղաքակրթությունն ինչպես է ձևավորվում այս տարածքներում և հետո տարածվում աշխարհով մեկ:

Նախորդ տարի հետազոտվել են նաև Վիշապ քարակողոթները, որոնք Հայկական լեռնաշխարհում բրոնզեդարյան ժամանակների մոնումենտալ քանդագործության բացառիկ նմուշներ են: Վիշապաքարերը տարածված են եղել միայն Հայաստանում:

«Այս կոթողների տիպաբանության, ոճական առանձնահատկությունների վեր հանման, տարածման արիալների, կուտակման տեղերի հետ կապված խնդիրներն ամբողջությամբ ուսումնասիրված չեն: Հայ-գերմանական մի ծրագրի շրջանակում մասնագետները երկու-երեք տարի է զբաղված են այդ խնդրի հետազոտմամբ: Նախ պետք է հաշվարկել, թե քանի Վիշապ կոթողներ կան, ուսումնասիրվեն այն կոթողները, որոնք գտնվում են հենց այն վայրում, որտեղ ի սկզբանե եղել են՝ հասկանալու, թե ինչու են այդ վայրերում տեղադրել: Արագածի գագաթամերձ մասում՝ Տիրին կատարի տարածքում, պեղվել է մի Վիշապ կոթող, պարզվել է, որ տեղադրված է դամբարան հիշեցնող կառույցի մեջ, ամենայն հավանականությամբ, թվագրվում է Ք.Ա. 16-15-րդ դարերի սահմաններում: Սա նույնպես բացառիկ կարևոր ձեռքբերում է, որպեսզի հստակ կարողանանք իմանալ Վիշապ կոթողների ժամանակագրությունը: Խնդիրը դեռևս ամբողջովին լուծված չէ, բոլոր դեպքերում Վիշապ կոթողների ինչ-որ տեսակ կարող ենք թվագրել»,- տեղեկացրեց Պ. Ավետիսյանը:

Նա նշեց, որ լուրջ աշխատանքներ են տանում ժայռապատկերների փաստագրման, հաշվառման ուղղությամբ: Հիմնական աշխատանքները տարվում են Սյունիքի մարզում, որտեղ հազարավոր ժայռապատկերներ կան: Հայ-գերմանական արշավախումբը դեռևս գրանցման, հատկանիշների վերհանման, նյութի մշակման աշխատանքներով է զբաղված, 2016-ին նոր կավարտվեն դրանք, որի հիման վրա գիրք կգրվի:

«Մտածում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում գրանցելու մասին, քանի որ բացառիկ են: Հայաստանի տարածքը ժայռապատկերների հարստությամբ, դրանից թեմաների, մոտիվների բազմազանությամբ խիստ առանձնանում է մնացած տարածքներից»,- ասաց  ինստիտուտի տնօրենը:

Գեղարոտ հնավայրի ուսումնասիրության ընթացքում, որը բրոնզե դարաշրջանի տարբեր փուլերի բնակատեղի է, ըստ նրա, Հայ-ամերիկյան արշավախմբի աշխատանքների արդյունքում բացվել է մի դամբարան, ամենայն հավանականությամբ՝ հասարակության վերին խավին պատկանող անհատի, որտեղ գտնվել են մարտակարգի մնացորդներ, զենքի նմուշներ, գեղարվեստական մետաղի փայլուն օրինակներ՝ վարազի բրոնզե քանդակ:

Արտաշատ մայրաքաղաքի պեղումների ընթացքում բացվել են 1-3 դարերի շինարություններ, որտեղ հնարավոր է տեղադրված են եղել հռոմեական տիրակալների արձաններ: Գտնվել են պատվանդաններ, նաև բացվել է որմնանկարներով սրահ:
«Բացառիկ փաստ է: Որմնանկարների ուսումնասիրությունն ընթացքի մեջ է: Ողջ տարածաշրջանի այդ ժամանակվա պատմությունը, մշակույթը ուսումնասիրելու համար եզակի փաստեր են»,- նշեց Պ. Ավետիսյանը:

Այս բոլոր բացահայտումները, ինստիտուտի տնօրենի խոսքով, ոչ միայն կարևոր տվյալներ են պարունակում Հայկական լեռնաշխարհի, Հայոց պատմության և մշակույթի վերականգնման, շարադրման, մեկնաբանման համար, այլ ողջ տարածաշրջանի, մարդկության համար:

«Մեր տարածաշրջանը բացառիկ է մարդագոյացման խնդիրները հասկանալու համար, ինչպես նաև քաղաքակրթության, վաղ պետականության ձևավորման, Հայկական լեռնաշխարհում և հարևան տարածքներում էթնոմշակութային առանձնահատկությունները հասկանալու, բացահայտելու համար»,- ասաց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}