Ինչպե՞ս սթրեսից դուրս գալ աշխատավայրում
«Սթրեսների նկատմամբ մարդու արձագանքը կախված է իր գեներից»,- նման եզրակացության, ըստ «rg.ru» պարբերականի, հանգել է Նոտր Դամի Համալսարանի դասախաոս Տիմոտի Ջաջը:
«Պատկերացնենք, որ Ջեյմսը և Սենդին աշխատում են միևնուն կազմակերպությունում: Ջեյմսի մոտ շատ է սթրեսային իրավիճակ, քան Սենդիինը: Իսկ դա չի նշանակում է, որ նրա աշխատանքն ավելի դժվար է, քան Սենդիինը: Դա ապացուցում է այն, որ շրջակա միջավայրից այնքան էլ կախված չէ սթրեսը, այլ կախված է մարդու «գենետիկ կոդից»: Այսինքն` նոր աշխատանք գտնելու փնտրտուքները անհիմն են: Եթե մարդը ապրումներ է ունենում յուրաքանչյուր հարցի շուրջ մի աշխատավայրում, բնականաբար, նա այն կտանի ի հետ նաև այլ աշխատավայր: Միակ ելքն այն է, որ նա փոխի վերաբերմունքը սթրեսի նկատմամբ»,-նշել է Ջաջը:
Գիտնականների կարծիքով, սթրեսն աշխատավայրում մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը:
Ենթադրվում է, որ հանգիստ աշխատանք ունեն գրադարանավարները, իսկ ամենանյարդային աշխատանքն ունեն` օդաչուները, լրագրողները: Բարոյական մեծ ծանրաբեռնվածություն ունեն քաղաքական գործիչները, ուսուցիչները և բժիշկները:
Ինչպես սթրեսից դուրս գալ աշխատավայրում`
1. Սթրեսից դուրս գալու համար լավագույն միջոցը մի փոքր հանգստանալն է, ինչպես նաև միրգ և ընկույզ ուտելը:
2.Սթրեսից դուրս գալու համար կարելի է մեկ բաժակ սև թեյ ըմպել:
3. Տրամադրությունը բարձրացնելու համար պետք է ֆիզիկական վարժություն կատարել: Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե պետք է մի քիչ շրջել գրասենյակում կամ միջանցքում:
4. Մեկ այլ միջոց` զրուցել ընկերոջ հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա