Անկեղծ ասած տխրում եմ, որ թանկացում է լինում. Տաճատ Վարդապետյան
Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը երկրում թանկացումներին լավ չի վերաբերում:
«Ցանկացած թանկացմանը ջերմ և ուրախ չեմ վերաբերվում, անկեղծ ասած տխրում եմ, բայց եթե կա փաստ, կա անհրաժեշտություն, ապա կարծում եմ, ստեղծված իրավիճակի հետ պետք է հաշվի նստել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Հնարապետական խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը` մեկնաբանելով երկրում սպասվող էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը:
Պատգամավորի ցանկությունները էլեկտրաէներգիայի հարցում մեծ են, բայց անիրականանալի. «Ընդհանրապես, ես կուզեի, որ երկրում էլեկտրաէներգիան անվճար լիներ, բայց մյուս դեպքում էլ, ես համոզված եմ, որ այլևս երևի անհրաժեշտություն կա թանկանալու, ուրեմն հնարավոր չէ այս սակագներով շարունակել»:
Մեր հարցին, թե պատգամավորի համար ընդունելի՞ է այն պատճառաբանությունը, թե էլեկտրաէներգիան թանկացվում է, քանի որ ՀԷՑ-ը հսկայական պարտքեր է կուտակել, Վարդապետյանը պատասխանեց, որ ինքը չի խորացել ու չի կարող այդ հարցին պատասխանել:
«Ես կարող եմ ասել, որ եթե անհրաժեշտություն կա թանկացնելու, դրան մոտենում եմ ըմբռնումով», -հավելեց պատգամավորը:
Նշենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ում առաջացել է 37,6 մլրդ դրամի վնաս, և ստեղծված իրավիճակը պատճառ է դարձել, որ էլեկտրաէներգիա արտադրող և պետական, և մասնավոր ընկերություններում որոշակի ֆինանսական խնդիրներ առաջանան:
Նախորդող հրապարակումներ`
Գագիկ Մակարյան. Զախարյանին խորհուրդ տվեք կարդալ կանոնադրությունը
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները