«Հույս միշտ էլ կա». նախարարը` Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման մասին
Նախարարության ցավոտ խնդիրը մշակութային ենթակառուցվածքների հարցն է, դրանք հիմնականում ստեղծվել են խորհրդային տարիներին, և դժվար է լուծել ադ խնդիրները սուղ ֆինանսական պայմաններում, թեև հատուկ ուշադրություն կա դրանց նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով նախարարության խնդիրներին:
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ամփոփում են 2012-2015 թվականների պետական ծրագիրը, և կազմելու են նոր ծրագիր՝ հետագա տարիների համար. «2012-2015 թվականների համար նախատեսված 22 կետը դառնալու է 40 կետ, և միջազգային հարթակներում մեր երեխաների հաջողությունները հենց այդ գործողությունների արդյունքն է»:
Նա նկատեց, որ միջազգային ասպարեզում հայ երեխաների հաջողությունների մեջ մեծ է նաև ֆոնդերի աշխատանքը. «Նոր անուններ» ծրագրի միջոցով մենք նաև բացահայտեցինք դուդուկահար այն փոքրիկին, ով հայտնվեց ապրիլի 24-ի միջոցառումների ուշադրության կենտրոնում»:
Տարվա ձեռքբերումներից Հ. Պողոսյանն առանձնացրեց Դաշտադեմի ամրոցի վերականգնողական լայնածավալ ծրագրի մեկնարկը, Մաշտոցի անվան մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը, Հայոց ցեղասպանություն ինստիտուտ- թանգարանի նոր մասնաշենքը:
«Զուգահեռաբար ընդլայնվում են այն թանգարանները, որոնք գոյություն ունեն, բացվելու է Համո Սահյանի տուն թանգարանը»,-հայտնեց նախարարը:
Լրագրողի հարցին, թե Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման հետ կապված ի՞նչ հույսեր կան, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան