Սարոյանի տունը ձեռք բերող ամերիկացին ասել է, որ պահպանելու է որպես տուն-թանգարան. Հ. Պողոսյան
«Մեզ դա չի զարմացնում, մշակույթի ոլորտն անընդհատ է դրա հետ բախվում, սակայն 2015 թվականին այդ բախումները չտեսնված ծավալների հասան»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիան ինչպե՞ս է փորձել խոչընդոտել այս տարվա մշակութային միջոցառումները:
Նա նշեց, որ այդ ամենին դիմակայելու լավագույն միջոցը միաբանված լինելն է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցաումների միաբանվածությունը պետք է պահպանենք»:
Անդրադառնալով Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տան վաճառքին՝ մշակույթի նախարարը հայտնեց, որ իրենց վերջին տվյալներով այն ձեռք բերող ամերիկացին ասել է, որ կառույցը պահպանելու է որպես տուն-թանգարան. «ԱՄՆ առաջիկա այցից հետո հարցի շուրջ ավելի շատ տեղեկություն կստանանք և կհաղորդենք մեր հասարակությանը: Այսօրվա տվյալներով այնտեղ տուն-թանգարանի կարգավիճակ է»:
Նախարարն ավելացրեց, որ հիմա չի կարող պատասխանել, արդյո՞ք ՀՀ մշակույթի նախարարությունը կվերագնի հայազգի գրողի տունը, թե ոչ:
Լրագրողի հարցին, թե ինչու արգելվեց նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հեղինակած, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրությունը, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Եկեք ավելի շատ կենտրոնանանք այն արժեքավոր բաների վրա, որոնք այսօր կան: Այդ թեման բավականին արծարծված, քննարկված և գնահատականները տրված են: Հարկ չեմ համարում այսօր այդ հարցին նորից անդրադառնալ: Այն ինչը որ չպիտի ուշադրության կենտրոնում լինի, թող գնա պատմության գիրկը»:
Նախորդող հրապարակումներ՝
«Հույս միշտ էլ կա». նախարարը` Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման մասին
Քոչարին փորձելու ենք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում. նախարար
Տարվա ձեռքբերումները` ստեղծվել են թանգարանային հուշարձանների, գորգերի, հայկական մամուլի շտեմարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում