«Հայաստանյան ուսանողներից շատ քչերին եմ տեսել Բոլոնյան համակարգի երևանյան ֆորումին»
Բոլոնյան համակարգը ՀՀ բուհերի վրա ունի և դրական, և բացասական հետևանքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության տեղեկատվական հանձնաժողովի նախագահ, մագիստրատուրայի ուսանող Հարություն Ծատրյանը:
«Գոյություն ունի ուղեցույց, թե ինչ է ներկայացնում իրենից Բոլոնյան համակարգը, սակայն առաջին կուրսի ուսանողը, երբ այդ ուղեցույցը վերցնում է ձեռքը, շատ անհասկանալի հարցեր են առաջանում: Չնայած ԿԳՆ սեմինարներ է անցկացնում ուղեցույցը հասկանալու համար, բայց առանձին մարմիններ չկան ֆակուլտետներում, որոնց կարելի է դիմել և տեղեկատվության ստանալ»,-նշեց Հ. Ծատրյանը:
Խոսելով Բոլոնյան ծրագրի դրական կողմերից նա առանձնացրեց գլխավորը՝ ուսանողներին շարժություն տրամարդելը, սակայն նշեց, որ այն այդքան էլ լավ ներկայացված չէ. «Հայաստանում ուսանողները դեռևս չեն օգտվում Բոլոնայն ծրագրի մոբիլության հնարավորությունից»:
Հ. Ծատրյանը համակարգի դրական կողմ համարեց նաև այն, որ ուսանողներին հնարավարություն է տրվում 25 տոկոսով մասնակցել բուհի կառավարման խորհրդի աշխատանքներին:
Անդրադառնալով Երևանում անցկացված Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին՝ նա նշեց. «Ես անձամբ ներկա եմ եղել և տեսել եմ, որ շատ քիչ ուսանողներ էին եկել, շատ քչերին էր հետաքրքրում այն»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-15-ին Երևանում անց կացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, որոնց թվում 20 երկիր ներկայացված էր նախարարների մակարդակով:
Նախորոդող հրապարակումներ՝
Բոլոնիայի գործընթացի երևանյան ֆորումը լավագույն միջոցառումներից մեկն էր. Եվրոպացի մասնագետներ
Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է
Երևան 2015. Երկկողմ հանդիպում՝ Հայաստան-Ղրղզստան
Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցները ընդունել են հայտարարագիր
Երևանի Կոմյունիկեն ընդունվեց միաձայն
«Այսօր իսկապես շատ մեծ իրադարձություն է». ԵՊԼՀ ռեկտորը` Բոլոնիայի գործընթացի ֆորումի մասին
Եվրոպացի մասնագետ. Կրթության ոլորտը լրացուցիչ գումարի կարիք ունի
Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. Ադամ Թայսոն
Բոլոնիայի գագաթաժողովի մասնակիցներին Երևանում պարել են սովորեցրել
Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա
Քննարկվում է երևանյան կոմյունիկեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա