Գուրգեն Արսենյանի դասերը Գալուստ Սահակյանին
«Այն, ինչ տեղի է ունենում մեր դահլիճում, այնքան էլ դուրս չի գալիս: Ուզում եմ ասեմ նաև հետևյալը, որ և բարեկրթության կանոններից ելնելով, և շատ հարգելով իմ երկարատև գործընկեր պարոն Սահակյանին, այնքան էլ ճիշտ չի քաղաքական ուժերի կամ քաղաքական գործիչների միկրաֆոնները անջատել, որ իրենց կարծիքները ասեն», -այսօր Ազգային ժողովում ստեղծված իրարանցումից հետո դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
Նա մատնանշեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, ասաց, որ միջնորդները և ղարաբաղյան, և ադրբեջանական կողմերի գործողություններին տալիս են նույն գնահատականները ու հորդորեց ԱԺ նախագահին. «Խնդրում եմ, դուք էլ նույն գնահատականները տվեք և ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչներին, որովհետև դուք խորհրդարանի ղեկավարն եք, իշխանության ներկայացուցիչը չեք: Մենք Ձեզ ընտրել ենք որպես խորհրդարանի ղեկավար, պարոն Սահակյան»:
Նա ԱԺ նախագահին ասաց, որ խորհրդարանը խոսելու, մտքեր արտահայտելու, երկխոսելու տեղ է և պետք չէ մարդկանց կտրել իրենց ձայնից:
«Յուրաքանչյուրը գերագնահատում է իր ճշմարտությունը», -եղավ Գալուստ Սահակյանի արձագանքը:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստի առաջին հատվածում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ ԱԺ պատգամավորների ելույթների ժամանակ հրահանգում էր անջատել նրանց խոսափողը:
Հարակից հրապարակումներ`
Իրարանցում Ազգային ժողովի դահլիճում
Կըլնի՞ ես էլ քեզ ասեմ` դու լավ կնիկ չես, անբարոյական ես. Սարոյանը` Փոստանջյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները