Ֆելահիան. Իրանը, Հայաստանը և Վրաստանն էներգետիկայի ոլորտում կհամագործակցեն
«Իրանը, Հայաստանը և Վրաստանն առաջիկայում էներգետիկայի ոլորտում կարող են համագործակցել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆելահիանը:
Իրանի էներգետիկայի փոխնախարարը վրացի իր գործընկերոջ` Մարիամ Վալիշվիլիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի, Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը, նշել է, որ առաջիկայում Իրանը Հայաստանի միջոցով կարող է Վրաստանի հետ էներգառեսուրսների փոխանակում իրականցնել:
Իրանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ վարկի տեսքով իրանական բանկերի ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքում 170 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում: