Լիլիթ Հակոբյան. Այսօրվա թանգարանը երեկվա թանգարանը չէ
«Այսօրվա թանգարանը երեկվա թանգարանը չէ: Այսօր մենք պետք է կարողանանք հետաքրքիր ծրագրեր մշակել, որպեսզի տարբեր տարիքի մարդկանց գրավենք ու բերենք թանգարան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին ավելացել է թանգարան այցելող դպրոցականների, երիտասարդների քանակը. «Ուրախալի է, որ երիտասարդներն ուզում են իմանալ իրենց պատմության, արմատների մասին: Հետաքրքիր հարցեր են տալիս»:
Միաժամանակ Լ. Հակոբյանը նշեց, որ ավագ դպրոցներից այց թանգարաններ չկա. «Հետաքրքրություն չկա, չեն այցելում»:
Տուն-թանգարանի տնօրենի խոսքով, շատ են այնպիսի այցելուները, ովքեր անտեղյակ են, բարձակապես որևէ բան չգիտեն Չարենցի մասին: Ըստ նրա, ամռանն այցելունների մեծ մասը զբոսաշրջիկներ են:
«Տարվա ընթացքում մենք այցելուի պակաս չունենք, բայց ցանկալի է որ ավելի լինի»,- ասաց նա:
Լիլիթ Հակոբյանը տեղեկացեեց, որ մայիսի 16-ին անցկացված «Թանգարանային գիշեր» նախագծի շրջանակում միայն այդ օրը առավոտյան ժամը 10-ից մինչև գիշերը 12:30-ն իրենց թանգարան այցելել է 7000-ից ավել մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա